Ինչպես պատրաստել ծիծակի թթու / Cicaki ttu

Ինչպես պատրաստել թթու ծիծակ տանը և պահպանել ծիծակի թթուն ձմռան համար։

Անհրաժեշտ բաղադրիչներ

острый перец цицак
острый перец цицак

Ծիծակ,
Հատիկավոր սև պղպեղ,
Սխտոր,
Կիտրոնի աղ — 1 ճ․գ․,
Եգիպտացորենի տերևներ,
Կերակրի աղ — 0,5 լիտր․ բանկայով
Սառը ջուր — 10 լիտր,

Ծիծակի թթու պատրաստման եղանակը

Թարմ ծիծակների պոչերը նախապես կարճացնել և լավ լվանալ հոսող ջրի տակ։
Սուր փայտիկով բոլոր ծիծակները 2-3 տեղից ծակծկել։
Ծակծկած ծիծակները լցնել մեծ տարայի մեջ։
Ավելացնել հատիկավոր սև պղպեղ։

Պատրաստենք աղաջուրը
10 լիտր սառը ջրին անհրաժեշտ է ավելացնել 0,5 լիտրանոց բանկայով լիքը կերակրի խոշոր աղ։

ծիծակի թթու

ծիծակի թթու

Պահպանել ջրի և աղի այդ հարաբերականությունը անկախ ծիծակի քանակից։
Աղաջուրը լավ խառնել։
Ավելացնել 1 ճաշի գդալ լիմոնի աղ և լավ խառնել։
Աղաջուրը լցնել ծիծակի վրա։
Ծիծակները ծածկել լայն իրով և վրան դնել ծանրություն։
Աղաջուրը պետք է լինի այնքան, որ ծանրությանը ձեռքով սեղմելիս, համարյա ծածկի ծիծակներին։
Ծիծակը թողնել այդպես մինչ հաջորդ օրը։

Որպեսզի ծիծակները ստացվեն համեղ և ունենան գեղեցիկ դեղին գույն, անհրաժեշտ է վրան ավելացնել եգիպտացորենի տերևներ։
Հաջորդ օրը, երբ ծիծակը բավականին նստած կլինի և աղաջուրը կծածկի նրան, անհրաժեշտ է վրան ավելացնել եգիպտացորենի տերևներ։
Եգիպտացորենի տերևները ծիծակների վրա ավելացնելուց հետո, անհրաժեշտ է նորից ծիծակները թողնել ծանրության տակ։
Ծիծակները կթթվեն, վերջնական պատրաստ կլինեն մոտ 10 օր հետո։
Անհրաժեշտ է պարբերաբար 1-2 օրը մեկ անգամ խառնել ծիծակները աղաջրում։
Հետագա օրերին աղաջրի վրա հնարավոր է փառ առաջանա։
Եթե աղաջրի վրա փառ առաջանա, փառը հեռացնել նոր խառնել։

ծիծակի թթու
ծիծակի թթու

Վերջ անցավ 10 օր, թթու ծիծակը պատրաստ է։

Անհրաժեշտ է ծիծակները հանել և դասավորել բանկաների մեջ։
Եգիպտացորենի տերևները այլևս պետք չեն, հանել և թափել։
Աղաջուրը քամել և եռացնել բանկաները փակելու համար։
ծիծակները դասավորեք բանկաների մեջ։
Բանկաների մեջ ծիծակների լցնեոլւց ի հայտ եկած սառը աղաջուրը հեռացնել։
Ծիծակների վրայի նույն աղաջուրը քամել, այնուհետև 5 րոպե եռացնելուց հետո լցնել ծիծակների վրա և բանկաները զակատել։
Բանկաները փակելուց հետո շուռ տալ և ստւգել հերմետիկությունը։
Բանկաները տեղափոխել զով տեղ։

ծիծակի թթու

ծիծակի թթու


Վերջ — Բարի ախորժակ