Ինչպես պատրաստել իշխան ձուկը ամբողջությամբ ջեռոցում

Ձկան տոնական ուտեստ — Վիդեո բաղադրատոմս:

Ինչպես իշխան ձուկը ամբողջությամբ պատրաստել ջեռոցում փայլաթիթեղի մեջ:


իշխան ձուկ - Форель Как приготовить форель в духовке целиком в домашних условиях.
Ուտեստի բաղադրությունը
Իշխան ձուկ — 1-1,5 կգ
Գլուխ սոխ — 2 հատ
Սխտոր — 5 պճեղ
Կիտրոն — 1 հատ
Բուսական յուղ — 50 գ.
Գինի — 50 գ.
Թարմ կանաչի — թարխուն, սամիթ, համեմ, կանաչ սոխ – 100 գ.
Աղ, պղպեղ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Թարմ իշխան ձուկը մաքրել թեփուկներից ու խռիկներից, փորը բացել, մաքրել փորտիքից ու լվանալ խմելու հոսող ջրով:

Ձուկը ներսից և դրսից համեմել աղով, սև ու կարմիր պղպեղներով:

Ձուկը այդպես թողնել մարինացվելու համար մոտ 1 ժամ, (որպեսզի աղը և պղպեղը լավ ներծծվի ձկան մսի մեջ):

Կանաչին մաքրել և մանր կտրատել: Բոլոր բաղադրիչները լցնել փոքրիկ տարայի մեջ և լավ խառնել:

Կիտրոնի կեսի կեղևը մանր քերիչով անցկացնել, մանրացնել  (միայն դեղին շերտը): Քերած կիտրոնի հյութը քամել ընդհանուր զանգվածի վրա: Ընդհանուր զանգվածին ավելացնել մանրացված սխտորը, համեմունքներ, մի քիչ գինի և բուսական յուղ: Աղ անել և բոլորը միասին լավ խառնել:

Մեկ ժամ հետո ձկան երկու կողմերի վրա դանակով անել հինգական կտրվածքներ: Բոլոր կտրվացքները բացել և մեջը լցնել պատրաստված սոուսից:

Այս ձևով ձուկը թողնում ենք մնա մոտ կես ժամ (համեմվելու համար):

Մինչ ձուկը կհամեմվի, կտրատենք գլուխ սոխը օղակաձև:

Պատրաստենք փայլաթիթեղի շերտը (ֆոլգան), դնելով ջեռոցի թիթեղի վրա, ձուկը ջեռոցում եփելու համար:

Կտրտած օղակաձև սոխերը երկու շարքով դասավորել փայլաթիթեղի վրա: Սոխի վրա դնել մարինացված ձուկը, իսկ ձկան վրա 4-5 կտոր կիտրոնի շերտ: Եթե ձուկը մեծ է, կտրեք ձկան պոչը, որպեսզի այն տեղավորվի ջեռոցի մեջ:

Ձուկը ուշադիր փաթեթավորեք փայլաթիթեղի մեջ, եղեք ուշադիր որպեսզի չծակվի փայլաթիթեղը:

Փաթեթավորված ձուկը տեղափոխել ջեռոցի թիթեղի վրա: Ջեռոցի թիթեղը ձկան հետ տեղափոխեք ջեռոց և եփեք ջեռոցում 45 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանի պայմաներում:

Ձուկը հանեք ջեռոցից և բացեք փայլաթիթեղը:

Ջեռոցի թիթեղը (բացած փայլաթիթեղով) ձկան հետ միասին տեղափոխել նորից ջեռոց և ձուկը եփել ևս 5-10 րոպե 180 աստիճան ջերմաստիճանի պայմաներում:

Վերջ ձուկը պատրաստ է, կարելի է այն դնել գեղեցիկ սկուտեղի վրա և մատուցել տոնական սեղանին ամբողջությամբ:

Բարի ախորժակ: