ինչպես պատրաստել լահմաջո թավայի մեջ

Լահմաջո — Վիդեո ռեցեպտ

Ինչպես պատրաստել համեղ ուտեստ՝ լահմաջո տան պայմաններում թավայի մեջ:

Как приготовить ламаджо на сковороде.

Լահմաջոի պատրաստման համար անհրաժեշտ հիմնական բաղադրիչներ

լահմաջո - ламаджо

լահմաջո — ламаджо

Միս — գառան (ոչխարի, տավարի) — 500 գրամ
Ալյուր — 700 գ.
Սոխ — 2 գլուխ
Սխտոր — 3-5 պճեղ
Կանաչի — (սամիթ, համեմ, մաղադանոս)
Տոմատի մածուկ — 3-4 ճաշի գդալ
Աղ, կարմիր և սև աղացած պղպեղ — ըստ ճաշակի
Գոլ ջուրը — 350 միլիլիտր

Լահմաջոի խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներ

Ալյուր — 700 գ.
Բուսական յուղ — 1 ճաշի գդալ
Գոլ ջուրը — 350 միլիլիտր
Չոր Խմորիչ (թթխմոր) — 1 թ․ գդալ
Շաքարավազ – 1-2 թ․ գդալ

Սկզբում պատրաստել խմորը

Խմորը պատրաստելու համար մաղել 650 գ. ալյուր: Վրան ավելացնել 1 ճաշի գդալ բուսական յուղ, կես թ․գդալ աղ և խառնել:

1 թ․ գդալ շաքարավազը և 1 թ․ գդալ չոր խմորիչը լուծել մեկ բաժակ գոլ ջրի մեջ (38-40 աստիճան) և ավելացնել ալյուրի վրա:

Պատրաստի խմորը ծածկել և դնել ջերմ տեղ մոտ մեկ ժամ:

Լահմաջոի լցոնի հիմնական բաղադրիչները՝

Միս — գառան (ոչխարի, տավարի) — 500 գրամ
Սոխ — 2 գլուխ
Սխտոր — 3-5 պճեղ
Կանաչի — (սամիթ, համեմ, մաղադանոս)
Տոմատի մածուկ — 3-4 ճաշի գդալ
Աղ, կարմիր և սև աղացած պղպեղ — ըստ ճաշակի
Կարագ — 50 գ.

Կարելի է ավելացնել ևս կես կծու պղպեղ և երկու լոլիկ: Լոլիկը մաքրել կեղևից և մանր կտրատել: Մանրացրած լոլիկը և պղպեղը խառնել ընդհանուր լցոնի զանգվածին և խառնել:

Լցոնի պատրաստելը

Բլենդեռի օգնությամբ պետք է լավ մանրացնել սոխը, սխտորը և կանաչին:

Մսի խճողակը (ֆարշը) ավելացրեք մանր կտրտած սոխի, սխտորի, լոլիկի և կանաչու վրա:
Լահմաջոն դա կծու ուտեստ է և այն սիրում է պղպեղ:Կարելի է ավելացնել ևս կես կծու պղպեղ և երկու լոլիկ: Լոլիկը մաքրել կեղևից և մանր կտրատել: Մանրացրած լոլիկը և պղպեղը խառնել ընդհանուր լցոնի զանգվածին և խառնել:

Ցանեք աղ, կարմիր և սև պղպեղ: Ավելացնել տոմատի մածուկ և վերջնական ստուգեք լցոնի աղիության ու կծվության չափը, անհրաժեշտության դեպքում ավելացրեք աղ և պղպեղ:

Հասունացած խմորից ձևավորել 10-12 ընկույզից մի քիչ մեծ գնդիկներ:

Վերցնել մեկ խմորե գնդիկ, բացել ձեռքերով և խմորը գրտնակել երկու կողմերից մինչև ստանալ կլորավուն, ափսեի չափով մոտ 3 մմ հաստության խմորի շերտ:
Վերցրեք մեկ գդալի չափով լցոն և բարակ շերտով լցոնը քսեք խմորե թերթիկին:

Թավան լավ տաքացնել կրակի վրա և պատել բուսայուղով: Լցոնով պատված խմորե թերթիկը դրեք թավայի մեջ և կափարիչով ծածկել:
Թողնել եփվի մոտ 7 րոպե միջին կրակի վրա:

Քանի դեռ առաջին լահմաջոն կրակի վրա պատրաստվում է, անցնենք հաջորդ լահմաջոի խմորի պատրաստմանը:

Հիշեք լցոնը պետք է լինի ոչ պնդոտ, այն պետք է լինի բավականին ջրիկոտ, որպեսզի հեշտ քսվի խմորին և լավ եփվի: Եթե լցոնը պնդոտ է ավելացրեք մի քիչ ջուր:
Պատրաստի լահմաջոները դնում ենք ափսեի մեջ, մսի կողմը մսի կողմի վրա, խմորի կողմը խմորի կողմի վրա:

Լահմաջոն մատուցվում է սեղանին տաք վիճակով: Ցանկալի է այն մատուցել լիմոնի կտորներով և թանով:

Բարի ախորժակ!