Ինչպես պատրաստել մարինացված լոլիկներ — Loliki marinad


ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ԼՈԼԻԿՆԵՐ — Լոլիկի մարինադ — Ինչպես պատրաստել մարինացված լոլիկներ տան պայմաններում — վիդեո ռեցեպտ: loliki marinad — Mаринованные помидоры.

Անհրաժեշտ բաղադրիչներ

Մարինացված լոլիկներ

3 հատ 3 լիտրանոց բանկաներվ լոլիկներ մարինացնելու համար հարկավոր է ունենալ հետևյալ չափի սննդամթերք՝

Մանր և միջին չափի հասած կարմիր լոլիկներ
Նեխուր, սխտոր
Սամիթի ճյուղեր
Հատիկավոր սև պղպեղ,
Դափնու տերև,
Քաղցր բուլղարական պղպեղ
Կանաչ կծու պղպեղ
Քացախաթթվի էսենցիա 70 %
Շաքարավազ, աղ


Անհրաժեշտ բաղադրիչներ —Loliki marinad

6 կգ — Մանր և միջին չափի լոլիկներ
1 կապ — նեխուր
3 գլուխ — սխտոր (միջին չափի)
1 կապ — սամիթի ճյուղ (թարմ կամ չորացած)
20-30 հատ — հատիկավոր սև պղպես,
10 հատ — դափնու տերև,
3 հատ — քաղցր բուլղարական պղպեղ
3 հատ — կանաչ կծու պղպեղ
3 ճաշի գդալ — քացախաթթվի էսենցիա 70% տոկոսանոց
3 ճաշի գդալ — շաքարավազ
4,5 (չորս ու կես) ճաշի գդալ — աղ
Չորս ու կես լիտր ջուր

Պատրաստման եղանակը

Մանր և միջին չափի լոլիկները լավ լվանալ հոսող ջրի տակ:
Նեխուրը լավ լվանալ և կտրատել (ամբողջ նեխուրը) 5-6 սմ երկակարությամբ (ցողունը տերևներով):
Լվանալ սամիթի ճյուղերը և դափնու տերևները:
Սխտորները մաքրել, մեծերը կտրել 2 մասի:
Յուրաքանչյուր բուլղարական պղպեղ մաքրել սերմերից և երկայնությամբ կտրել 4 մասի:
Բանկաները լավ լվանալ տաք ջրով (ցանկալի է ստերիլացնել):

Երբ ամբողջ բանջարեղենը արդեն պատրաստ է (մաքրած և կտրտած) անցնենք մարինատի աղաջրի պատրաստմանը:

Մեկ հատ 3 լիտրանոց բանկայի մեջ տեղավորվում է ընդհանուր մետ 1,7 — 2 կգ սննդամթերք՝ լոլիկ, նեխուր, պղպեղ և այլն) և այն եռացած մարինատի ջրով լցնելու համար անհրաժեշտ է նախապես վերցնել մոտ 1,5 լիտր սառը ջուր (մեկ հատ 3 լիտրանոց բանկայի համար)։

Մարինադի աղաջուրը պատրաստելու համար (3 հատ 3 լիտրանոց բանկաների համար) անհրաժեշտ է վերցնել միջին կաթսա և մեջը լցնել չորս ու կես լիտր ջուր։ Վրան ավելացնել 3 լիքը ճաշի գդալ շաքարավազ և 4,5 (չորս ու կես) ճաշի գդալ աղ։ Ծածկել կաթսաի կափարիչը, դնել գազօջախին, որպեսզի ջուրը սկսի եռալ։

Անհրաժեշտ է ևս մեկ մեծ 12-15 լիտրանոց կաթսայի մեջ 4-5 լիտր ջուր տաքացնել, որպեսզի հետագայում 3 բանկաները միաժամանակ այդ կաթսայի մեջ 10 րոպե եռացվեն, այնորհետև կափարիչով վերջնական փակվեն։
Եթե մեծ կաթսա չլինի, ապա բանկաները հերթով առանձին-առանձին պետք է եռացվեն ավելի փոքր 4-6 լիտրանոց կաթսայի մեջ այնուհետև փակվեն։


Loliki marinad

Մինչ ջուրը կսկսի եռալ անհրաժեշտ է սննդամթերքները հավասարաչափ լցնել բանկաների մեջ։
Մաքուր բանկաների տակ սկզբից լցնել կտրտած նեխուրից, սամիթի ճյուղեր և 4-5 սխտորի ատամիկներ: Այնուհետև շարել մեծ լոլիկները: Ամեն բանկայի մեջ դնել 4 կտոր կտրտած քաղցր պղպեղից և մեկ կծու պղպեղ: Ավելացնել 3 դափնու տերև, 8-10 հատիկավոր սև պղպեղ։ նորց լցնել լոլկներ միչև բանկայի վերջը, մնացած արանքները լցնել նեխուրով, սամիթի ճյուղերով, սխտորով:
Կարճ ասած մնացած ամբողջ սննդամթերքը հավասարաչափ բաշխել բանկաների մեջ:

Երբ մարինադի աղաջուրը կսկսի եռալ ուրեմն այն արդեն պատրաստ է, բանկաների վրա լցնելու համար։ Անհրաժեշտ է բոլոր լոլիկով լցված բակաների վրա հերթով լցնել 1 ճաշի գդալ քացախաթթվի էսենցիա 70% տոկոսանոց և վրան անմիջապես լցնել եռացող մարինադի աղաջուրը մինչև բանկայի վերջը, բերանը:

Եռման ջուրը լցնել զգուշորեն, կամաց — կամաց որպեսզի բանկաները չճաքեն:
Բանկաները ծածկել ստերիլ կափարիչներով, դնել եռացող ջրով կաթսայի մեջ և սպասել այնքան մինջև աղաջուրը բանկաներ մեջ սկսի կամաց եռալ, (նեխուրի տերևների գույնը սկսվի փոխվել, բացվել), անհրաժեշտ է թողնել մոտ 10 րոպե եռա (ստերիլիզացնելու համար):
Այնոհետև բանկաներ հերթով հանել եռացող ջրից և զակատել: Ստուգել հերմետիկությունը:
Բանկաները շրջել գլխի վրա և համզվել որ ջուր չի թողնում: Այնուհետև բանկաները ծածկել հաստ շորով և այդպես թողնել մոտ 1 օր, որ այդպես հանգիստ հովանա: Այնուհետև վերջնական պատրաստի բանկաները տեղափոխել զով տեղ:


Վերջ մարինացված լոլիկները պատրաստ են, բարի ախորժակ: