Վարսակի փաթլիներով կոտլետներ մսի համով

Մսի համով կոտլետներ առանց մսի — վարսակի փաթլիներով

Ինչպես պատրաստել մսի համով կոտլետներ առանց մսի — վարսակի փաթլիներով (գերկուլես): Այս բաղադրատոմսով պատրաստված կոտլետները շատ օգտակար են, իրականում ունեն մսի համ և տեսքով շատ նման են մսից պատրաստված կոտլետների։

Վարսակի փաթլիներով պատրաստված կոտլետները շատ օգտակար են առողջության համար։ Պատրաստելը շատ հեշտ է և արագ, կոտլետները ստացվում են շատ համեղ, հյութալի և սնուցող։

Բաղադրությունը (6 — 8 հատ կոտլետ պատրաստելու համար)՝88

Վարսակի փաթլիներ (արագ պատրաստվող) 2 թեյի բաժակ
Ձու 3-4 հատ
Գլուխ սոխ 2-3 հատ
Սխտոր 3-5 պճեղ
Մի քիչ թարմ կանաչի
Աղ, սև պղպեղ (ըստ ճաշակի)
Արգանակ: (տավարի մսի կամ հավի) 150 մլ
Բուսական յուղ 4 ճաշի գդալ

Վարսակի փաթլիներով կոտլետներ պատրաստման եղանակը`

Սոխը և սխտորը կտրատել և լավ մանրացնել դանակով կամ անցկացնել քերիչով: Մանր կտրատել մի քիչ խառը կանաչի: Մամրացված սոխը, սխտորը և կանաչին խառնել մեկտեղ: Դրան ավելացնել 2 թեյի բաժակ վարսակի փաթլիներ (գերկուլես) և խառնել: Առանձին հարել 3-4 հատ ձու և լցնել ընդհանուր զանգվածի վրա: Ավելացնել աղ, սև պղպեղ և բոլորը մեկտեղ լավ խառնել գդալով մոտ 5- 10 րոպե, մինչև ստացվի համասեռ կպչուն զանգված:
Ստացված զանգվածից պատրաստել կոտլետներ և տապակել արևածաղկի ձեթով նախապես տաքացված թավայի մեջ: Մոտ 5 րոպե հետո, երբ կոտլետները կկարմրեն շրջել հակառակ կողմի վրա: Մոտ 5-10 րոպե հետո, երբ կոտլետների երկու կողմերը կլինեն նորմալ կարմրած, ավելացրեք մոտ 150 մլ տաք մսի արգանակ և փակեք թավայի կափարիչը:

Օգտվել միայն տավարի մսի կամ հավի իրական արգանակից, այն պետք է լինի թանձր և հյութալի (չօգտագործել խանութի վաճառվող պատրաստի արգանակներից (արգանակե չոր խորանարդիկներից))։

5 րոպե հետո կոտլետները շրջեք հակառակ կողմի վրա, կափարիչը արեք կիսափակ և սպասեք մոտ 5 րոպե, մինչև արգանակը ամբողջությամբ կքաշվի: Բացեք կափարիչը և շրջեք կոտլետները 1-2 անգամ (թող մի քիչ չորանան), մինչև կդառնան հաճելի կարմրաթուշ:

Վերջ, կոտլետները պատրաստ են, կարելի է մատուցել:
Բարի ախորժակ:

Վարսակի փաթլիներով պատրաստված ուտեստները շատ օգտակար են առողջության համար, քանի որ վարսակի փաթլիները շատ հարուստ են С, А, Е, РР, В խմբի վիտամիններով, ինչպես նաև բազմաթիվ հակաօքսիդանտներով, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ և այդ պատճառով օգտակար են սրտի համար: Դրանք հարուստ են մագնեզիումով, նիկելով, կալիումով, կալցիումով, ֆոսֆորով և օրգանիզմին անհրաժեշտ այլ հանքանյութերով: Վարսակի փաթլիները հատկապես օգտակար է սրտի համար, գաստրիտով և ստամոքսի խոցով տառապողների համար: