Աղցաններ սնկով և պանրով

Ինչպես պատրաստել համեղ աղցաններ սնկով տնային պայմաններում

Աղցան սնկով և պանրով

Բաղադրիչներ

աղցան սնկով և պանրով

200 գ եփած սունկ
1 գլուխ սոխ
200 գ պանիր
1 ճ գ բուսական յուղ
100 գ պահածոյացված անանաս
1/2 բաժակ մայոնեզ, աղ:

Սնկով և պանրով աղցանի պատրաստման եղանակը

Սունկը և սոխը կտրատել, տապակել բուսական յուղով, սառեցնել: Վրան լցնել քերիչով անցկացրաց պանիրը, ավելացնել խորանարդաձև կտրատած անանասը: Զանգվածը համեմել աղով, մայոնեզով:
Մատուցելիս զարդարել կտրատած ձիթապտուղով:

Աղցան սնկով և գազարով

Բաղադրիչներ

ազցան սնկով և գազարվ

100 գ սունկ
3 պահածոյացված գազար
100 գ ծովախեցգետնի ձողիկներ
2 պինդ խաշած ձու
2 ճ գ պանիր
4 ճ գ մայոնեզ
սև պղպեղ,աղ:

Պատրաստման եղանակը

Սունկը եփել, մանր կտրատել, տապակել, համեմել աղով,ապա սառեցնել: Գազարը, ծովախեցգետնի ձողիկները, ձուն խորանարդաձև կտրատել: Մթերքները միացնել իրար, համեմել աղեվ, պղպեղով, մայոնեզով:
Աղցանը լավ խառնել և մատուցել:

 Աղցան պահածոյացված սնկով

Բաղադրիչներ

աղցան պահածոյացված սնկով

300 գ պահածոյացված սունկ
1 գլուխ սոխ
1 հատ խնձոր
3 ճ գ բուսական յուղ
սև պղպեղ աղ:

Պահածոյացված սնկով աղցանի պատրաստման եղանակը

Սունկը խորանարդաձև կտրատալ, սոխը՝ կիսաօղակներով: Խնձորն անցկացնել քերիչով: Մթերքները միացնել իրար, համեմել աղով, պղպեղով, խառնել:
Մատուցելիս զարդարել օղակ-օղակ կտրատած սոխով և կանաչիով:

Աղցան սնկով և լոլիկով

Բաղադրիչներ

ազցան սնկով և լոլիկով

200 գ պահածոյացված սունկ
150 գ խնձոր
2 հատ լոլիկ
նեխուրի 1 արմատ
50 գ անկորիզ ձիթապտուղ
1 բաժակ մայոնեզ
սև պղպեղ, աղ:

Սնկով և լոլիկով աղցանի պատրաստման եղանակը

Սունկը և խնձորը բարակ շերտերով կտրատել, պոմիդորները՝ երկարությամբ: Նեխուրի արմատն անցկացնել քերիչով, ձիթապտուղները կտրատել օղակ-օղակ: Մթերքները միացնել իրար, համեմել աղով,պղպեղով ավելացնել մայոնեզը: Աղցանը լավ խառնել և մատուցել:
Մատուցելիս զարդարել կանաչիով:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

девять − 5 =