Աղցաններ գազարով

Ինչպես պատրաստել համեղ աղցաններ գազարով

Աղցան գազարով և ծաղկակաղամբով

Բաղադրիչներ՝

աղցան գազարով և ծաղկակաղամբով

200 գ ծաղկակաղամբ
2 հատ մարոլի թերթ
2 հատ եփած գազար
100 գ շամպինիոն
4 ճ. գ. բուսական յուղ
2 ճ. գ. կիտրոնի հյութ
սև պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը

Ծաղկակաղամբը մասնատել, եփել աղով համեմված ջրում: Մարոլի թերթերը բարակ շերտերով կտրատել, գազարը նույնպես կտրատել բարակ շերտերով: Սունկը եփել աղով համեմված ջրում, ապա կտրատել: Մթերքները միացնել իրար, համեմել աղով, պղպեղով, կիտրոնի հյութով, բուսական յուղով:
Աղցանը լավ խառնել մատուցել:

Աղցան գազարով և պղպեղով

Բաղադրիչներ՝

աղցան գազարով և պղպեղով

200 գ մարոլի թերթ
1 հատ գազար
1 հատ պղպեղ
1 հատ թթու վարունգ
2 հատ պինդ խաշած ձու
2 ճ. գ. յոգուրտ
10 գ. բուսական յուղ
1 պտղունձ կիտրոնի աղ
1/2 թ. գ.  շաքարավազ, աղ:

Պատրաստման եղանակը

Մարոլի թերթերը կտրատել, գազարը, պղպեղը, վարունգը, ձուն կտրատել բարակ շերտերով: Համեմելու համար հարկավոր է յոգուրտը հարել բուսական յուղով, ավելացնել կիտրոնի աղը, շաքարավազը, աղը: Աղցանի համար նախատեսված մթերքները խառնել իրար, համեմել ստացված խավարտով:
Աղցանը լավ խառնել և մատուցել:

Աղցան գազարով և վարունգով

Բաղադրիչներ՝աղցան գազարով և վարունգով

600 գ գազար
2 հատ թթու վարունգ
1 բաժակ տոմատի հյութ
աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Վարունգը մանր կտրատել, վրան լցնել տոմատի հյութը, համեմել աղով,պղպեղով և որոշ ժամանակ թողնել:
Գազարը բարակ շերտերով կտրատել, ավելացնել վարունգի և տոմատի հյութով պատրաստված զանգվածը:
Աղցանը լավ խարնել մատուցել:

Աղցան գազարով և պանրով

Բաղադրիչներ՝

աղցան գազարով և պանրով

1 հատ գազար
60 գ. պինդ պանիր
1/2 հատ խնձոր
1/2 հատ քաղցր պղպեղ
2 ճ. գ. կեֆիր
աղ, կանաչի:

Պատրաստման եղանակը

Գազարը և պանիրը անցկացնել քերիչով, միացնել իրար, ավելացնել մանր կտրատած խնձորը, բարակ շերտերով կտրատած պղպեղը:
Աղցանը համեմել աղով, կանաչիով, կեֆիրով և մատուցել:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

14 + два =