Զատիկի չամիչով փլավ ու սպանախով ուտեստ

Ինչպես պատրաստել տոնական համեղ, չրով չամիչով փլավ և սպանախով ուտեստ — վիդեո։ Զատիկի տոնական սեղանի գեղեցիկ և համեղ ուտեստներ։

Այս գեղեցիկ և համեղ ուտեստներից կարելի է օգտվել նաև պահքի ժամանակ։

Չամիչով փլավ

     Չամիչով փլավի բաղադրությունը՝
300 գրամ բրինձ
200 գրամ սալորաչիր
100 գրամ չամիչ
1 հատ լավաշ
150 — 200 գրամ յուղ, աղ ըստ ճաշակի։

     Սպանախով ուտեստի բաղադրությունը՝
2 կապ սպանաղ
50 գրամ ձիթայուղ
4 կտոր հաց
2 հատ ձու
Աղ
Աղացած սև պղպեղ

      Չամիչով բրնձով փլավի պատրաաստման եղանակը

Բրինձը թրջել ու լվալ սառը ջրով մի քանի անգամ: Կաթսայի մեջ ջուր լցնել, եռացնել, ավելացնել աղ։ Բրինձը լցնել եռացող ջրի մեջ ու խաշել մոտ 20 րոպե, մինջև լավ եփվի։
chamich
Մինչ բրինձը կեփվի, սալորի չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Սալորաչրերը կտրատել և հեռացնել կտերը։

Թավայում յուղը հալեցնել, սկզբից լցնել կտրտած սալորաչրերը ու բովել, այնուհետև ավելացնել չամիչը ու բովել միասին։

Ստոգել բրինձը, եթե եփված է քամել վրայի ջուրը։

Բոված չամիչի կեսը լցնել եփված բրինձի վրա ու խառնել միասին։

Կաթսայի տակը և կողերը յուղ քսել և պատել լավաշի կտորներով։ Մեջը լցնել ամբողջ չամիչախառ բրինձը ու վրան լցնել մնացած յուղը։ Ծածկել կաթսայի կափարիչը ու դնել գազոջախի թույլ կրակին մոտ 5 րոպե, մինջև վերևի ամբողջ յուղը ներծծվի բրինձի մեջ։

Վերցնել տրամագծով կաթսայից 5-6 սմ ավելի մեծ ափսե սկուտեղ, բացել կաթսայի կափարիչը ու վրան դնել շրջված սկուտեղը։ Կաթսան սկուտեղի հետ պտտել տեղերով հակառակ, այնպես որ կաթսայի ողջ պարունակությունը զգուշորեն անցնի սկուտեղ ափսեի վրա։ Կաթսան զգուշորեն բարձրացնել սկուսկուտեղի վրայից ու հեռացնել։
Չրով չամիչով փլավ
Չրեղենի ու չամչի մնացած մասով զարդարել, գեղեցկացնել ուտեստը՝ հավասարաչափ լցնելով փլավի կարմրած լավաշի վրա։

Վերջ, չրով և չամիչով փլավը պատրաստ է, կարելի է մատուցել զատիկի տոնական սեղանին։ Բարի ախորժակ։

        Սպանախե կոլոլակներ պատրաաստելու եղանակը

Ջուրը կաթսայում եռացնել ու լավ լվացած սպանախը խաշել նրա մեջ 5-7 րոպե։

4-6 կտոր հաց չորացնել ջեռոցի մեջ, այնուհետև լավ մանրացնել (բլենդեռի օգնությամբ)։
spanakh
Խաշած սպանախը ձեռքով լավ քամել ու մանր կտրատելուց հետո լցնել թասի մեջ, վրան ավելացնել աղացած հացը, 2 հատ հարած ձու, ձիթայուղ, աղացած սև պղպեղ ու աղ ըստ ճաշակի։ Բոլորը մեկտեղ լավ խառնել։

Պատրաստել ընկույզից մեծ կոլոլակներ ու տեղափոխել տաք ջեռոց, եփել 10 րոպե 180 աստիճան ջերմության պայմաններում։

Վերջ, սպանախից պատրաստված ուտեստը պատրաստ է։ Ցանկալի է կոլոլակները մատուցել տաք վիճակում։