Ինչպես պատրաստել համեղ աղցաններ





Աղցանների բաղադրատոմսեր հավի մսով, սնկով

Ներկայացված են Հայկական խոհանոցի մի շարք համեղ աղցանների բաղադրատոմսեր հավի մսով, ոլոռով, սնկով, անանասով, նարնջով և նրանց պատրաստման եղանակները տնային պայմաններում:

Աղցան Ստալիչնի

Բաղադրիչներ՝

ձու 4 հատ
տավարի միս 400 գրամ
կարտոֆիլ 3 հատ
գազար 3 հատ
պահածոյացված կանաչ ոլոռ 200 գրամ
թթու վարունգ 4 հատ
թթվասեր 200 գրամ
Աղցան «Ստալիչնի»

Աղցանի պատրաստման եղանակը

Կարտոֆիլը և գազարը խաշել: Կտրատել մանր խորանարդիկներով: Նույն ձևով կտրատել միսը կամ երշիկը և թթու վարունգը: Մանրացնել ձվի դեղնուցը և սպիտակուցը: Կտրատած բաղադրիչները խառնել, ավելացնել ոլոռը: Հավասար քանակով մայոնեզն ու թթվասերը խառնել, ավելացնել աղցանին: Զարդարել ըստ ճաշակի և մատուցել:

Հավի մսով աղցան

Բաղադրիչներ՝

300 գ հավի եփած փափկամիս
1 հ. կարմիր պղպեղ
1 հ. դեղին պղպեղ
1 հ. սոխ
2 հ. լոլիկ
2 հ. վարունգ
կանաչ սոխ
մառոլ

Սոուսի համար՝

2 ճ.գ. թթվասեր
1 պճեղ սխտոր
1 ճ.գ. մանանեխ
աղ, պղպեղ

salat havov

Աղցանի պատրաստման եղանակը

Պղպեղները երկարությամբ կտրտել, հավի փափկամիսը խորանարդիկներով կտրտել, կանաչ սոխն ու մառոլը նույնպես կտրտել, լոլիկը շերտ-շերտ կտրտել, իսկ վարունգ՝ երկարությամբ: Այս ամենը լցնել աղցանի ափսեի մեջ, սոուսի բաղադրիչները լավ խառնել, լցնել աղցանի վրա, վրան կտրտած կանաչ սոխ ցանել, զարդարել ըստ ճաշակի և մատուցել:

 

Ոլոռով աղցան

Բաղադրիչներ՝

3 հատ կարտոֆիլ,
3 հատ գազար,
4 հատ ձու,
300 գր. անյուղ երշիկ,
1 հատ սոխ,
4-5 հատ մարինացված վարունգ,
1 տուփ կանաչ ոլոռ,
կանաչի,
մայոնեզ, աղ:
Ոլոռով աղցան

Աղցանի պատրաստման եղանակը

Կարտոֆիլը, գազարը, ձուն խաշել և խորանարդիկներով կտրատել, ավելացնել մանրացված վարունգը, երշիկը, սոխը: Այս ամենին ավելացնել ոլոռը, կտրատված կանաչին, համեմել աղով և մայոնեզ անել:

Աղցան հավի մսով և անանասով

Բաղադրիչներ՝

Հավի 2 կրծքամիս
250 գ անանաս՝ պահածոյացված
1/2 բաժակ բրինձ
1 հատ քաղցր պղպեղ
մաղադանոս
2 ճ գ թթվասեր
100 գ մայոնեզ,աղ
աղցան հավի մսով անանասով

Աղցանի պատրաստման եղանակը

Հավի միսը եփել աղով համեմված ջրում, ապա հավի միսը, պղպեղը, անանասը կտրատել խորանարդաձև: Մաղադանոսը մանր կտրատել: Մթերքները շերտ-շերտ տեղադրել ափսեի մեջ՝ յուրաքանչուր շերտը համեմել աղով, պատելով մայոնեզի և թթվասերի խառնորդով:

 

Աղցան հավի մսով և լոբով

Բաղադրիչներ՝

250 գ հավի միս
250 գ պահածոյացված լոբի
2 հատ լոլիկ
100 գ բողկ
50 գ մարոլի թերթ
2 ճ գ ձիթապտղի յուղ
շաքարավազ, աղ, պղպեղ:
սալատ հավի մսով և լոբով

Աղցանի պատրաստման եղանակը

Մարոլի թերթերը բարակ շերտերով կտրատել, լոլիկը կտրատել երկարությամբ, բողկը՝ կլոր-կլոր: Հավի միսը կտրատել խորանարդաձև: Մթերքները միացնել իրար, ավելացնել լոբին, խառնել: Քացախը հարել մանանեխով, աղով, շաքարավազով, պղպեղով, աստիճանաբար ավելացնել ձիթապտղի յուղը:
Մատուցելիս ավելացնել ստացված զանգվածը աղցանի մեջ, լավ խառնել, զարդարել լոլիկի շերտերով:

 

Աղցան հավի մսով և պղպեղով

Բաղադրիչներ՝

200 գ հավի միս՝ եփած
1 հատ քաղցր պղպող
3 հատ լոլիկ
2 ճուղ կանաչ սոխ
1/2 բաժակ յոգուրտ
սև պղպեղ, աղ:
աղցան հավի մսով և պղպեղով

Աղցանի պատրաստման եղանակը

Հավի միսը խորանարդաձև կտրատել: Լոլիկը, պղպեղը կտրատել կլոր-կլոր: Սոխը կտրատել կիսաօղակներով: Մթերքները միացնել իրար: Յոգուրտը հարել շաքարավազով, համեմել աղով, պղպեղով:
Ստացված խյուսը լցնել աղցանի մեջ, լավ խառնել և մատուցել:

Ազցան հավի մսով և նարնջով

Բաղադրիչներ՝

Հավի 4 կրծքամիս
1 հատ նարինջ
200 գ անկորիզ սալորաչիր
200 գ մայոնեզ
200 գ ծովախեցգետնի ձողիկներ
1/2 բաժակ ընկույզ, կանաչի:
աղցան հավի մսով և նարնջով

Աղցանի պատրաստման եղանակը

Հավի միսը լվանալ, եփել: Սալորաչիրը լվանալ, վրան տաք ջուր լցնել, թողնել 30 րոպե, ապա մանր կտրատել: Նարինջը, ծովախեցգետնի ձողիկները կտրատել: Աղցանամանի մեջ մթերքները տեղադրել հետևյալ հերթականությամբ՝ հավի միսը, ընկույզը, սալորաչիրը, նարինջը, ծովախեցգետնի ձողիկները: Շերտերը պատել մայոնեզով:
Մատուցելիս զարդարել կտրատած կանաչիով:

Աղցան սնկով և պանրով

Բաղադրիչներ՝

200 գ եփած սունկ
1 գլուխ սոխ
200 գ պանիր
1 ճ գ բուսական յուղ
100 գ պահածոյացված անանաս
1/2 բաժակ մայոնեզ, աղ:
աղցան սնկով և պանրով

Սնկով և պանրով աղցանի պատրաստման եղանակը

Սունկը և սոխը կտրատել, տապակել բուսական յուղով, սառեցնել: Վրան լցնել քերիչով անցկացրաց պանիրը, ավելացնել խորանարդաձև կտրատած անանասը: Զանգվածը համեմել աղով, մայոնեզով:
Մատուցելիս զարդարել կտրատած ձիթապտուղով:

 

Աղցան սնկով և գազարով

Բաղադրիչներ՝

100 գ սունկ
3 պահածոյացված գազար
100 գ ծովախեցգետնի ձողիկներ
2 պինդ խաշած ձու
2 ճ գ պանիր
4 ճ գ մայոնեզ
սև պղպեղ,աղ:
ազցան սնկով և գազարվ

Պատրաստման եղանակը

Սունկը եփել, մանր կտրատել, տապակել, համեմել աղով,ապա սառեցնել: Գազարը, ծովախեցգետնի ձողիկները, ձուն խորանարդաձև կտրատել: Մթերքները միացնել իրար, համեմել աղեվ, պղպեղով, մայոնեզով:
Աղցանը լավ խառնել և մատուցել:

 

Աղցան պահածոյացված սնկով

Բաղադրիչներ՝

300 գ պահածոյացված սունկ
1 գլուխ սոխ
1 հատ խնձոր
3 ճ գ բուսական յուղ
սև պղպեղ աղ:
աղցան պահածոյացված սնկով

Պահածոյացված սնկով աղցանի պատրաստման եղանակը

Սունկը խորանարդաձև կտրատալ, սոխը՝ կիսաօղակներով: Խնձորն անցկացնել քերիչով: Մթերքները միացնել իրար, համեմել աղով, պղպեղով, խառնել:
Մատուցելիս զարդարել օղակ-օղակ կտրատած սոխով և կանաչիով:

 

Աղցան սնկով և լոլիկով

Բաղադրիչներ՝

200 գ պահածոյացված սունկ
150 գ խնձոր
2 հատ լոլիկ
նեխուրի 1 արմատ
50 գ անկորիզ ձիթապտուղ
1 բաժակ մայոնեզ
սև պղպեղ, աղ:
ազցան սնկով և լոլիկով

Սնկով և լոլիկով աղցանի պատրաստման եղանակը

Սունկը և խնձորը բարակ շերտերով կտրատել, պոմիդորները՝ երկարությամբ: Նեխուրի արմատն անցկացնել քերիչով, ձիթապտուղները կտրատել օղակ-օղակ: Մթերքները միացնել իրար, համեմել աղով,պղպեղով ավելացնել մայոնեզը: Աղցանը լավ խառնել և մատուցել: Մատուցելիս զարդարել կանաչիով:

 

Վիդեո ռեցեպտներ

Ինչպես պատրաստել տոնական նռան աղցան

Ինչպես պատրաստել խոզի բուդ ջեռոցում

 




@Mail.ru