«Արմենիա» հանրապետական բուժական կենտրոն

Свежие Новости

Главные новости
В мире
Политика
Финансы и бизнес
Экономика
Происшествия
Общество
Здоровье
Безопасность
Интернет
Наука и техника
Мобильная связь
Софт новости
Цифровая техника
Электротехника
Медиаплееры
Смартфоны
Фото и видео
Apple iPad
Гаджеты, Концепты
Культура
В мире Кино
Шоу-бизнес
Новости Моды
Для женщин
Кулинарные рецепты
Авто новости
Спорт
Прогнозы форекс
Фотографии дня
Афоризмы
Продвижения сайтов
Армения
Ситуация в Украине и Крыму

Հայաստան
Ընտրություններ 2017 Ապրիլի 2

Ընտրենք լավագույներին       Կոնգրես-ՀժԿ դաշինք   5/2

Գրիգորի Գրիգորյան Առողջ հասարակություն - Հիվանդի կողքին, բժշկի հետ:

Գրիգորի Գրիգորյան

2004 թ-ից «Արմենիա» հանրապետական բուժական կենտրոնի տնօրեն:

Ծնվել է 1950թ. ապրիլի 26-ին Բաթումիում: Ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը` անոթային վիրաբույժի որակավորմամբ: ԲԺշկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր:

1974-76-ին ծառայել է խորհրդային բանակում, 1976-79-ին աշխատել է սրտաբանական ինստիտուտում վիրաբույժ: 1979-ից` Հանրապետական կլինիկական հիվանդանոցում անոթային վիրաբույժ, բաժնի վարիչ, կենտրոնի ղեկավար, գլխավոր բժիշկ: Թվով 84 գիտական աշխատանքների հեղինակ: Ամուսնացած է ունի 2 երեխա: ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ անդամ:

Առողջապահական համակարգին պետք են սրտացավ մենեջերներ

«Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց ոլորտի պատասխանատուների հետ, որի ընթացքում խոսվեց առողջապահական համակարգի կայացման մասին` պետության ֆինանսական ռեսուրսի համատեքստում:

Պետությունը ունի մեծ պատասխանատվություն իր քաղաքացիների առողջապահության պահպանման հարցում և պարտավոր է ապահովել որակյալ բուժսպասարկման կազմակերպում: Ուստի անհրաժեշտ է պետականորեն ներդնել այնպիսի համակարգ, որը կնպաստի պետությանը մաքսիմալ հոգալ իր քաղաքացիների առողջության համար, ապահովել որակյալ բուժսպասարկում:

 

Բժիշկը կոչում է և չի կարելի, ավելին՝ մեծագույն մեղք է բիզնես անել մարդու հիվանդության հաշվին: Մեր գործը առաքելություն է, պարտավորություն և պետությունը մեզ չպետք է դնի «բիզնեսի մսաղացի տակ»:

 

Չի կարելի բուժսպասարկումը առաքելությունից դարձնել սոսկ էժան առևտուր: Պետք է փրկել բժշկի պատիվը և նրան չվերածել կոմերսանտի:

 

Օր առաջ պետք է ներդնել պետական պարտադիր առողջապահական ապահովագրություն, որը մեր քաղաքացիներին կտա ապահովության մեծ զգացում:

 

Իր ելույթում Գրիգորյանը կատարեց մի դիտարկում` ասելով. «Կատեգորիկ թյուր մոտեցում է, թե միայն հարուստ երկրներն ու պետությունները կարող են ունենալ կայացած առողջապահական համակարգ: Իմ խորին համոզմամբ` սա կեղծ արդարացում է, և այդպիսի մտածողությամբ մարդիկ իրավունք չունեն զբաղվելու ոլորտի զարգացմամբ: Պետությունը պետք է շատ զգույշ, խնամքով ու խելամիտ տնօրինի առողջապահության ոլորտի եղած հատկացումները: Ճիշտ տնտեսվարման պարագայում ոլորտի զարգացման համար կստեղծվեն իրական նախադրյալներ»:

 

Գ. Գիրգորյանը ասաց, որ բարձրացված հարցը շատ գլոբալ է, որի լուծմանը գոնե մոտենալու համար պետության գործուն մասնակցությունն է անհրաժեշտ և շեշտեց, որ առողջապահության ոլորտի զարգացումը պետք է ընկալվի իբրև պետության գերակա շահ:

 

Սրտաբանական կլինիկայի ղեկավար Մայրանուշ Դրամբյանը աշխատակից սրտաբան բժիշկների հետ Սրտաբանական կլինիկայի բազմափորձ սրտաբան բժիշկներ

«Արմենիա» հանրապետական բուժական կենտրոնի բժշկուհի «Մեր գիտակցության մեջ պետք է ամրագրված լինի, որ հիվանդանոցը շենք կամ պատեր չեն: Մեր բուժհաստատությունները, ավելին` մեր առողջապահական համակարգը, առաջին հերթին մեր բուժանձնակազմերն են` սկսած հենց տեխնիկական աշխատողներից մինչև բուժքույրեր ու բժիշկներ: Ավելի հեռուն գնալով` ես պնդում եմ, որ հատուկ կարգավիճակ պետք է տրվի մեր առաջատար, հեղինակավոր բժիշկներին: Ո´չ ավել, ո´չ պակաս` նրանք ազգային արժեք են:
Ինքներդ նայեք, թե վերջին շրջանում ինչպիսի բարձրակարգ բժիշկների արտահոսք ենք ունեցել: Ուղղակի արյունահոսել ենք: Սա պարզապես աղետ է մեր առողջապահական համակարգի համար: Ինչպե՞ս է, որ օտար երկրների կլինիկաներում նրանք արժանավայել և մասնագիտական բարձր որակի ու պատասխանատու ծառայություններ են մատուցում: Հետևապես, մեզանում արհեստականորեն չի կայացվում ոլորտը: Մինչդեռ իրական ծրագրեր են պետք, իրական…»:


@Mail.ru