Գեղեցիկ նռան աղցան հավի մսով

Համեղ աղցան զարդարված նռան հատիկներով

Տոնական գեղեցիկ նռան աղցան հավի մսով, գազարով, ճակնդեղով, կարտոֆիլով և ձվով:

Համեղ աղցան ”Նռան ապարանջան” կամ «Նռնաքարե թևնոց» —  նուռը հավի մսով: Գեղեցիկ աղցան նռան հատիկներով: Салат Гранатовый браслет․

Բաղադրությունը՝

4 հատ կարտոֆիլ,
4 հատ գազար,
2-3 հատ ձու,
300 — 400 գր. հավի միս կամ տավարի միս,
1 հատ գլուխ սոխ,
2 հատ ճակնդեղ,
1 հատ նուռ,
մայոնեզ — 300 գր․
Արևածաղկի յուղ, կանաչի, աղ:

Աղցանի պատրաստման եղանակը

Կարտոֆիլը և գազարը խաշել միասին, մոտավորապես 30-40 րոպե մինչև եփվի: Մաքրել և քերիչով մանրացնել:

Ճակնդեղը խաշել մոտավորապես 1 ժամ մինչև եփվի: Մաքրել և քերիչով մանրացնել:
Հավի միսը խաշել մոտավորապես 45 րոպե մինչև եփվի: Փափուկ միսը առանձնացնել և ձեռքով մանրացնել:

Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել թավայում արևածաղկի յուղով, վրան ավելացնել մանրացրած հավի միսը և տապակել միասին:

Ձվերը խաշել 10-12 րոպե: Մանրացնել ձվի դեղնուցը և սպիտակուցը:

Նուռը մաքրել, նռան հատիկները առանձնացնել:

Աղցանը պատրաստելու կառուցելու համար անհրաժեշտ է վերցնել մեծ գեղեցիկ ափսե կամ սկուտեղ մոտ 40 — 45 սմ տրամագծով և գլանաձև ինչ որ իր հարթ կողերով (մեծ բաժակ, ծաղկաման, վազ), որն ունենա մոտ 15 սմ բարձրություն:

Գլանաձև իրը դնել սկուտեղի մեջտեղը և նրա շուրջը պատել, լցնել ըստ շերտերի հերթականությանբ սկզբից մանրացրած կարտոֆիլի մեծ մասը, այնուհետև սոխի և հավի մսի կեսը,  կարտոֆիլի մնացած մասը, սոխի և հավի մսի մնացած մասը, ճակնդեղի կեսը, գազարի կեսը, ձուն, գազարի մնացած կեսը, ճակնդեղի մյուս կեսը: Սկզբից մինչև վերջ, ամեն շերտից հետո տվյալ շերտը պատել մայոնեզի բարակ զանգվածով:նռան աղցան հավի մսով - Салат Гранатовый браслет․

Որպեզ վերջին շերտ ամբողջը պատել կարմիր նռան հատիկներով և զգուշորեն հանել մեջտեղի գլանաձև իրը:

Վերջ գեղեցիկ և համեղ աղցանը պատրաստ է, կարելի է նաև լրացուցիչ զարդարել կտրտած մրգերով՝ կիվի, բանան, նարինջի կտորներով և մատուցել:

Բարի ախորժակ: