Ինչպես պատրաստել համեղ խմորեղեն



Խմորեղենների և Տորթերի բաղադրատոմսեր

Ներկայացված են Հայկական խոհանոցի մի շարք համեղ խմորեղենների և տորթերի բաղադրատոմսեր և նրանց պատրաստման եղանակները տնային պայմաններում:

Ինչպես պատրաստել ՄՐՋՆԱԲՈՒՅՆ

Բաղադրիչներ՝
ալյուր – 3,5 բաժակ,
շաքարավազ – կես բաժակ,
թթվասեր – 200 գ,
կարագ- 200 գ,
աղ – մի պտղունց,
սոդա – կես .թ գդ.,
եփած խտացրած կաթ – 1 տուփ,
վանիլ
Խմորեղեն ՄՐՋՆԱԲՈՒՅՆ

Խմորեղենի պատրաստելը

Ալյուրը մաղել, վրան ավելացնել սոդան: Ավելացնել փափկած կարագը, շաքարավազը, թթվասերն ու խառնել: Խմոր հունցել, բաժանել գնդերի և սառեցնել սառցախցիկում: Սառած գնդերը հանել, քերիչով անցկացնել, ջեռոցի տապակի մեջ լցնել, բովել: Անընդհատ խառնել, որպեսզի խմորի գնդիկները համաչափ թխվեն: Այսպես հերթով թխել բոլոր գնդերը, թողնել սառչեն: Կրեմի կարագը լավ հարել, գդալ-գդալ ավելացնել խտացրած կաթը: Երբ կրեմը համասեռ դառնա, ավելացնել վանիլը: Խորը թասի մեջ լցնել խմորի փշուրները, կրեմը, լավ խառնել: Ապա ձեռքերով ձև տալ, կարելի է մեկ ամբողջական տորթ ձևավորել, կարելի է կոների տեսքով թխվածքաբլիթներ անել կամ դնել ձևավոր կաղապարների մեջ: Դնել սառը տեղ, ապա զարդարել քերած շոկոլադով: ՄՐՋՆԱԲՈՒՅՆԸ պատրաստ է և կարելի է արդեն մատուցել:

Ինչպես պատրաստել ԷԿԼԵՐ

Բաղադրիչներ՝

Խմորի համար՝

ձու – 6 հատ,
կարագ – 100 գ,
շաքարավազ – 1 բաժակ,
սառը ջուր - 1 բաժակ,
աղ – մի պտղունց,
սոդա – կես թ. գդ.,
ալյուր – 1 բաժակ

կրեմի համար՝

ձու – 2 հատ,
ալյուր – 2 ճ. գդ.,
կաթ – 2 բաժակ,
շաքարավազ - 1 բաժակ,
վանիլ,
կարագ – 200 գ,
շաքարի փոշի

Ինչպես պատրաստել ԷԿԼԵՐ

Խմորեղենի պատրաստելը

Փոքրիկ կաթսայի մեջ լցնել շաքարավազը, ջուրը, կարագը, դնել կրակին: Անընդհատ խառնել, մինչև կարագն ու շաքարը ձուլվեն ջրին: Ալյուրի վրա լցնել սոդան ու աղը: Կաթսան վերցնել կրակից, միանգամից լցնել մաղած ալյուրը, խառնել արագ շարժումներով: Երբ ստացվի համասեռ զանգված, կրկին դնել կրակին, հնարավորին չափ թույլ: Խառնելով բովել խմորը այնքան ժամանակ, մինչև բովված խմորի բույրը տարածվի: Հետո կաթսան վերցնել կրակից, թողնել մի քիչ հովանա: Ձվերը մեկ-մեկ կոտրել, խառնել խմորին: Երբ առաջին ձուն լավ խառնվի, ավելացնել երկրորդը և այսպես շարունակ: Բոլոր ձվերը խառնելուց հետո տապակին յուղաթուղթ փռել կամ ալյուր ցանել: Թեյի գդալով խմորի գնդիկները շարել տապակի վրա` իրարից հեռու հեռու, քանի որ էկլերները գրեթե կրկնակի մեծանում են թխվելու ընթացքում: Թխել 150 աստիճանում մինչև վարդագույն երանգ ստանալը: Կրեմի բաղադրիչներից եփովի կրեմ պատրաստել: Էկլերները դանակով բացել, կրեմ լցնել, շարել մեծ ափսեի մեջ, վրան շաքարի փոշի շաղ տալ և թողնել մի քիչ սառչի:

Ինչպես պատրաստել խմորեղեն «ՍԻԳԱՐԵՏ»

Բաղադրիչներ՝
թթվասեր – 2 բաժակ,
ձու – 3 հատ,
կարագ – 200 գ,
շաքարավազ - 1 բաժակ,
սոդա – դանակի ծայրով,
ալյուր – 3 բաժակ,
ընկույզի միջուկ – 1 բաժակ,
դարչին,
շաքարի փոշի
խմորեղեն «ՍԻԳԱՐԵՏ»

Խմորեղենի պատրաստելը

Կարագը թողնել սենյակային ջերմաստիճանում, փափկելուց հետո այն խառնել թթվասերին: Երկու ձուն կոտրել, հարել, լցնել թթվասերի մեջ, մեկը թողնել միջուկի և վրան քսելու համար: Թթվասերի խառնուրդին աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, մի փոքր սոդա: Խմոր հունցել, դնել մի կողմ: Պատրաստել միջուկը: Ընկույզը մանրացնել, խառնել շաքարավազին, ավելացնել մի քիչ դարչին և մեկ ձվի սպիտակուցը: Լավ խառնել: Խմորը բաժանել գնդերի: Ամեն գունդը բացել, եռանկյունաձև կտրատել: Յուրաքանչյուր եռանկյունու լայն մասում մի փոքր միջուկ դնել, գլանակի պես փաթաթել: «Սիգարետները»շարել տապակի մեջ, թխել 180 աստիճանում, մինչև թեթև վարդագույն երանգ ստանան: Ապա հանել, թողնել սառչեն, և շաքարի փոշի ցանել վրան:

Ինչպես պատրաստել Ազնվամորիով Տորթ

Բաղադրիչներ՝

Խմորի համար՝

12 ձու
2 բ. շաքարավազ
2 բ. ալյուր

կրեմի համար՝

1 հ. խտացրած կաթ
250 գ. կարագ
2 գ. կոնյակ կամ օղի
մեկ տուփ վանիլի փոշի
500 գրամ ազնվամորի:
Ազնվամորիով Տորթ

Ազնվամորիով տորթի պատրաստման եղանակը

6 ձվի սպիտակուցը լավ հարել, ավելացնել քիչ-քիչ 1 բաժակ շաքարավազ, այնուհետև ավելացնել 1 բաժակ ալյուր և լավ հարել հարիչով: Պատրաստի խմորը եփել: Կատարել նույնը նաև երկրորդ շերտի համար: Կրեմով ամրացնել պատրաստի երկու շերտերը և բարակ շերտով պատել ամբողջ տորթը: Դրանից հետո տորթը զարդարեք ազնվամորիով: Վերջացնելուց հետո դրեք սառնարան 8-10 րոպե: Տորթը պատրաստ է, բարի ախորժակ:

Ինչպես պատրաստել տորթ պնդուկով

Բաղադրիչներ՝

Խմորի համար՝

250 գր. ալյուր
120 գր. կարագ
100 գր.շաքարի փոշի
2 հատ ձվի դեղնուց
2 ճգ. կաթ կամ ջուր
մեկ տուփ վանիլի փոշի:

Միջուկի համար՝

2 հատ ձու
4 դեղնուց
60 գր. շաքարավազ
200 գր. կարագ
մեկ տուփ վանիլի փոշի:

Գլազուրի համար՝

150 գր. սև շոկոլադ
150մլ սերուցք
40 գր. կարագ
պնդուկ:
տորթ պնդուկով

Պնդուկով տորթ պատրաստելու եղանակը

Խմորի պատրաստման համար կարագը, շաքարի փոշին և վանիլի փոշին միասին լավ խառնել հարիչով: Այնուհետև ավելացնել ալյուրը և լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Ավելացնել նաև ձվի դեղնուցները և կաթը: Լավ խառնելուց հետո, խմորը դնել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և դնել սառնարանում 1 ժամ: Խմորը դնել խորը տակդիրի մեջ, նախապես տակդիրը ձեթով պատել: Ձեռքերով տարածել խմորը և պատառաքաղով ծակծկել, 15 րոպե դնել սառնարանում, այնուհետև ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում եփել 30 րոպե:
Տորթի միջուկի պատրաստման համար շոկոլադը դնել ամանի մեջ, այնուհետև դնել գոլորշու վրա: Ավելացնել կարագը, թողնել որ հալչի և խառնել, որպեսզի լինի միասեռ: Ձվի դեղնուցները առանձին հարել շաքարավազի և վանիլի փոշու հետ: Այս ամենը խառնել իրար և լցնել նախապես եփված խմորի մեջ: Եփել ջեռոցում 20 րոպե:
Գլազուրի համար` շոկոլադի վրա լցնել տաք սերուցքը, ավելացնել կարագը, լավ խառնել, այնուհետև դնել սառնարանում, որ սառչի: Սառելուց հետո գլազուրը լցնել պատրաստի խմորի վրա: Վերջում զարդարել պնդուկով և այն գլազուրապատել: Պնդուկով տորթը պատրաստ է, բարի ախորժակ:

Ինչպես պատրաստել համեղ տորթ 3 րոպեում

Բաղադրիչներ՝
Ալյուր– 4 ճաշի գդալ
Շաքարավազ – 3 ճաշի գդալ
Ձու – 1 հատ
Կարագ – 3 ճաշի գդալ
Կաթ – 3 ճաշի գդալ
Բուսայուղ – 3 ճաշի գդալ
տորթ բաժակում

Տորթի պատրաստման եղանակը

1. Մեծ բաժակի մեջ լցնել ալյուրը, ձուն, շաքարավազը  և լավ խառնել:
2. Ավելացնել հալած կարագը, կաթը և բուսայուղը:
3. Այս ամենը լավ հարեք մինչև միասեռ զանգված դառնա, թխեք ջեռոցում 3 րոպե բարձր ջերմաստիճանով: Տորթը պատրաստ է, բարի ախորժակ:




@Mail.ru