Կարմիր պղպեղի մարինադ — Маринованный красный перец на зиму

Ինչպես պատրաստել մարինացված կարմիր պղպեղ տանը և պահպանել ձմռան համար։

 Ինչպես պատրաստել մարինացված կարմիր պղպեղ

Ինչպես պատրաստել մարինացված կարմիր պղպեղ

Անհրաժեշտ բաղադրիչներ

Կարմիր պղպեղ 5 կգ,
Քացախաթթվի էսենցիա 70% — 1 փոքր սուրճի բաժակ
Ջուր — 1 լիտր,
Բուսայուղ — 1 բաժակ,
Աղ — 0.5 բաժակ,
Շաքարավազ — 0.5 բաժակ,
Հատիկավոր սև պղպեղ — 1-2 թեյի գդալ
Սխտոր — 300 գր,
Նեխուր — 1 փունջ
Դափնու տերևներ

Մարինադի պատրաստման եղանակը

Կարմիր պղպեղները լավ լվանալ հոսող ջրի տակ:
Կարմիր պղպեղների սերմատուփերը հեռացնել։
Սխտորները առանձնացնել և վրան ջուր լցնել, հեշտ մաքրելու համար։
Կարմիր պղպեղների սերմատուփերը հեռացնել մաքրող գործիքի օգնությամբ։
Սերմատուփերը հեռացնելուց հետո, պղպեղները լավ լվանալ հոսող ջրի տակ, հեռացնել պղպեղի մեջ մնացած սերմերը։
Նեխուրը լավ լվանալ և կտրատել ամբողջ նեխուրը 5-6 սմ երկարությամբ (ցողունը տերևներով):

Քանի որ ես այսօր պատրաստելու եմ ոչ թէ 5 կգ․, այլ 10 կգ․ կարմիր պղպեղ, (այսինքն 2 անգամ ավել քան սկզբում նշված չափաբաժին է), ես մթերքները կոգտագործեմ 2 անգամ ավել, քանց սկզբում նշված չափաբաժիներն են։

10 կգ․ պղպեղի դեպքում թասի կամ կաթսայի մեջ լցնել 2 լիտր ջուր և վրան ավելացնել 1 բաժակ աղ, 1 բաժակ շաքարավազև 2 բաժակ բուսայուղ և դնել կրակին։
Ավելացնել նաև կես թեյի գդալ հատիկավոր սև պղպեղ, դափնու տերևներ և եռացնել:
Ավելացնել նաև 1 փոքր սուրճի բաժակ 70% տոկոսանոց քացախաթթվի էսենցիա։
Ավելացնել մի քիչ սխտոր և նեխուր (պոչի հաստ մասերը) ու խառնել։


Հենց հեղուկ մարինադը կսկսի նորից եռալ վրան ավելացրեք մի քանի կարմիր պղպեղ։
Պղպեղները շրջեք 2 կողքի թող եփվեն մոտ 5 րոպե, մինչև մի քիչ կփափկեն։


Եռացող մարինադից հանեք կիսաեփ կարմիր պղպեղները։
Եվ այնուհետև մարինադի մեջ ավելացրեք նոր պղպեղներ։
Պղպեղները շրջեք 2 կողքի թող եփվեն մոտ 5 րոպե, մինջև մի քիչ կփափկեն և նորից հանեք մարինադից։

Եվ այսպես նույն ձևով եփեք մինչև վերջին պղպեղը։

Մինչ պղպեղները կեփվեն անհրաժեշտ է լվալ և պատրաստել անհրաժեշտ չափի և քանակի բանկաներ։
Պարբերարար եփելու ընթացքում, պղպեղը հանելու հետ զուգահեռ, մարինադի մեջ ավելացրեք մի քիչ նեխուր (պոչի հաստ մասերը) և սխտոր։
Երբ ամբողջ պղպեղը կեփվի, անհրաժեշտ է մնացած ողջ նեխուրը մարինադի մեջ եփել մոտ 3 րոպե։

Երբ նեխուրը ամբողջովին պատրաստ կլինի, անցնենք եփված մթերքները բանկաների մեջ դասավորելուն։

Եփված տաք-տաք մթերքները՝ պղպեղները, սխտորները ու նեխուրը դասավորել մաքուր բանկաների մեջ, շերտ շերտ։
Ամեն բանկայի մեջ լրացուցիչ դնել մի քանի սխտոր, դարչինի տերև ու հատիկավոր սև պղպեղ։
Շերտ առ շերտ դասավորել մինչև տարան ամբողջովին կլցվի:

Վերջում բանկաների վրա լցնել եռացած քացախաջրից (վերևի մասից):
Բանկաները ծածկել ստերիլ կափարիչներով և դնել եռացող ջրով կաթսայի մեջ։
Բանկաները ստերիլիզացնել եռացող ջրում մոտ 20 րոպե։
Այնոհետև ստերիլիզացված բանկաները եռացող ջրից հերթով հանել և փակել:


Ստուգել հերմետիկությունը: Բանկաները շրջել գլխի վրա և համզվել որ ջուր չի թողնում:
Այնուհետև բանկաները ծածկել հաստ շորով և այդպես թողնել մոտ 1 օր, որ այդպես հանգիստ հովանա: Այնուհետև վերջնական պատրաստի բանկաները տեղափոխել զով տեղ:

Մարինացված կարմիր պղպեղները կարեղեք պահել նաև սառնարանում պլաստիկ տարաներով:


Բարի ախորժակ: