Ինչպես պատրաստել պիցցա

Ինչպես պատրաստել համեղ պիցցաներ

Պիցցա կարտոֆիլով

Պահանջվում է՝
Պիցցա կարտոֆիլով
600 գ կարտոֆիլ
200 գ պանիր
1 հատ ձու
100 գ սունկ
1 գլուխ սոխ
4 ճ գ մայոնեզ
1 ճ գ կարագ
1 ճ գ կտրատած կանաչի
2 հատ լոլիկ
աղ, սև պղպեղ:

Պիցցաի պատրաստման եղանակը՝

Կարտոֆիլը կեղևել, եփել աղով համեմված ջրում և տաք վիճակում տրորել: Ավելացնել ձուն, մայոնեզը և լավ խառնել:
Սունկը մաքրել, լվանալ և շերտերով կտրատել: Սոխը օղակաձև կտրատել և կարագով տապակել մինչև ոսկեգույնելը, ավելացնել սունկը և միասին տապակել:
Կարագով պատած տապակի վրա շրջանաձև տարածել կարտոֆիլի զանգվածը ավելացնել քերիչով անցկացրած պանրի կես բաժինը, շերտերով կտրատած լոլիկը և տարածել տապակած սունկը: Այնուհետև ավելացնել կտրատած կանաչին, մայոնեզը և պանրի մյուս բաժինը:
Պիցցան ջեռոցում եփել 200 աստիճանով, մինչև ոսկեգույն շերտ հայտնվելը:

 Պիցցա սնկով

Պահանջվում է՝
500 գ շերտավոր խմոր

Միջուկի համար՝
Պիցցա սնկով
100 գ պանիր
400 գ շամպինիոն
1 պճեղ սխտոր
մաղադանոս
բուսական յուղ
կիտրոնի հյութ
աղ, սև պղպեղ

Սնկով պիցցաի պատրաստման եղանակը՝

Սունկը մաքրել, լվանալ, կտրատել և եփել կիտրոնի հյութով համոմված ջրում: 20 րոպե հետո ջրքամել և բուսական յուղով տապակել: Համեմել աղով պղպեղով, ավելացնել սխտորը և մանր կտրատած մաղադանոսը: Տապակելուց հետո սխտորը հեռացնել:
Խմորը բացել բուսական յուղով պատած տապակի վրա, վրան տարածել տապակած սունկը, շերտերով կտրատած պանիրը:
Պիցցան ջեռոցում եփել 200 աստիճանով, մինչև ոսկեգույն շերտ հայտնվելը:

 Պիցցա լոլիկով

Պահանջվում է՝
300 գ խմորիչով պատրաստված խմոր

Միջուկի համար՝
պիցցա լոլիկով
150 գ պանիր
100 գ տավարապուխտ
6 հատ լոլիկ
մաղադանոս
բուսական յուղ
մանանեխ
աղ, սև պղպեղ

Լոլիկով պիցցաի պատրաստման եղանակը՝

Խմորը բացել բուսական յուղով պատած տապակի վրա, ապա պատել բուսական յուղի և մանանեխի խառնորդով: Տավարապուխտը բաժանել խոշոր կտորների, դասավորել խմորի շերտի վրա, այնուհետև ավելացնել շերտերով կտրատած լոլիկը, մաղադանոսը, համեմել աղով և պղպեղով:Պանիրը շերտերով կտրատել, դասավորել պիցցաի վրա և ամբողջը ցողել բուսական յուղով:
Պիցցան 20-25 րոպե ջեռոցում եփել 220 աստիճանով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

1 × 2 =