Ձուկը կարտոֆիլով — Վիդեո ռեցեպտ

Ինչպես պատրաստել շոգեխաշած ձուկ կարտոֆիլով

Ինչպես պատրաստել շատ համեղ շոգեխաշած ձուկ կարտոֆիլով թավայի մեջ:
Համեղ ուտեստներ պատրաստելու համար պարադիր չէ, որ ուտեստի բաղադրությունը բաղկացած լինի թանկարժեք մթերքներից և պատրաստելը բարդ: Ներկայացրած ախորժալի, տաք ուտեստի բաղադրատոմսը շատ պարզ է ու պատրաստելը շատ հեշտ: Տան պայմաններում, խոհանոցում ձեզանից կպահանջվի ընդամենը 30 րոպե ժամանակ:

Անհրաժեշտ բաղադրիչները 3-4 հոգու համար`riba-markovka-pomidor
1 -2 հատ թարմ ձուկ (սիգ կամ իշխան) միջին չափսի,
5-6 հատ կարտոֆիլ,
1 գլուխ սոխ,
1-2 հատ գազար,
2 հատ լոլիկ,
50 մլ. բուսական յուղ,
Աղ, սև և կարմիր աղացած պղպեղ,
Մի քիչ համեմ, լավրովի լիստ, չորացրած համեմունքներ,

Կարտոֆիլը ձկով ուտեստի պատրաստման եղանակը

riba-sig
Թարմ ձուկը  (իշխան կամ սիգ) մաքրել թեփուկներից և փորտիքից, լվանալ, կտրատել միջին չափսերի, լցնել թասի մեջ։ Ձկան վրա ցանել աղ, սև և կարմիր աղացած պղպեղ և համեմել չորացրած համեմունքներով և թողնել մոտ 1 ժամ, որպեսզի աղը և պղպեղը ներծծվի ձկան մսի մեջ։
Մինչ ձուկը կլինի պատրաստ, կարտոֆիլը լվանալ և մաքրել, կտրատել 2 սմ շերտերով օղակաձև և տեղակայել ջրով լցված տարայում որպեսզի չսևանա։markovka

Գազարը լվանալ, կեղևազատել և անցկացնել մեծ քերիչով։
Սոխը մաքրել և կտրատել կիսաօղակաձև։
Լոլիկները կտրատել օղակաձև։
Կտրտած օղակաձև կարտոֆիլները հանել ջրից և վրան ցանել աղ, համեմել կարմիր աղացած պղպեղով։lukpomidorkortofil

1 ժամ հետո, երբ ձուկը կլինի արդեն բավականաչափ ներծծված աղով և բիբարով, թավայի մեջ լցնել բուսայուղ և դասավորել մեկ շերտ տափակ, կիպ-կիպ իրար կպած կարտոֆիլը։kartfil-gazar

Որպես երկրորդ շերտ կարտոֆիլի վրա լցրեք ամբողջ մանրացրած գազարը։ Այնուհետեվ գազարի վրա դասավորեք ձկան կտորները։ Որպես հաջորդ շերտ ձկան վրա լցեք մանրացրած ամբողջ սոխը։
Որպես վերջին շերտ ավելացրեք օղակաձև կտրատված լոլիկները։ Լոլիկների վրա աղ ցանեք և փակեք թավայի բերանը։pomidor-2
Թավայի մեջ լցրեք մոտ կես բաժակ ջուր, 100-150 մլ.։ Ծածկեք թավայի բերանը և դրեք մարմանդ կրակին և թող եփվի մոտ 30-35 րոպե։

Թավայի խուփը չբացել, չխառնել։

Երբ բուլյոնի եռը համարյա կվերանա, բացեք թավայի բերանը և ավելացրեք մանր կտրտած թարմ համեմ և թողեք եփվի ևս 5 րոպե։riba-kortoshka

Վերջ, շատ ախորժալի համեղ ուտեստը` շոգեխաշած ձուկը կարտոֆիլով պատրաստ է, համտեսելու ժամանակն է, բարի ախորժակ։