Աղցան “Վինեգրետ” խնձորով և թթու վարունգով:
Վիդեո ռեցեպտ — Ինչպես պատրաստել աղցան վինեգրետ՝ համեղ և շատ ախորժալի աղցան ճակնդեղով, կարտոֆիլով, գազարով, մարինացված վարունգով և խնձորով։ Չնայած “Վինեգրետ” աղցանի հեշտ պատրաստմանը և էժան արժեքին, այն պարունակում է մեծ քանակի անհրաժեշտ վիտամիններ և շատ առողջարար է։
Աղցանի բաղադրությունը 4 -6 հոգու համար՝
Կարտոֆիլ — 3-5 հատ
Ճակնդեղ — 2 հատ
Գազար — 2-3 հատ
Թթու վարունգ — 2 հատ
Գլուխ սոխ — 1 հատ
Խնձոր — 1-2 հատ
Արեւածաղկի յուղ — 50 մլ
Խնձորի քացախ մինջև 3% — 3 ճաշի գդալ
Աղ, կարմիր և սև աղացած պղպեղ ըստ ճաշակի
Վինեգրետ պատրաստելիս կարելի է նաև ավելացնել ձեոքի տակ եղած այլ մթերքներ, օրինակ՝ պահածոյացված կանաչ ոլոռ, հատիկավոր լոբի 50-100 գ., ինչը ախորժալի աղցանն ավելի համեղ կդարձնի։
Ինչպես պատրաստել աղցան վինեգրետ
Բազուկը, գազարն ու կարտոֆիլը նախապես լվանալ։
1. Կարտոֆիլը և գազարը կեղևով խաշել մեկտեղ նույն կաթսայում, ընկղմելով նրանց քիչ աղած եռացող ջրում, որպեսզի հետագայում կարտոֆիլը կտրտելիս չփխլվի: Եփել միջին կրակի վրա մոտավորապես 30-35 րոպե, կախված բանջարեղենի չափից։
2. Ճակնդեղը կեղևով եփել այլ կաթսայում առանձին (առանձ կարտոֆիլի և գազարի), միջին կրակի վրա մոտ 1 ժամ, կախված բանջարեղենի չափից։
3. Պատրաստի բանջարեղենները հանել ջրից, թողնել սառչի, այնուհետև մաքրել կեղևից։ Եփած կարտոֆիլները, բազուկը և գազարը կտրատել շերտերով, այնուհետև ստանալ փոքր խորանարդիկներ մոտավորապես 0,5-0,8 սմ և այդ բոլորը խառնել մեկտեղ, լցնելով վինեգրետի պատրաստման համար ընտրված թասի մեջ:
4. Սոխը մաքրել, լվանալ և մանր կտրատել փոքր խորանարդիկների տեսքով, լցնել վինեգրետի ընդհանուր թասի մեջ։
5. Մարինացված վարունգները մանր կտրատել խորանարդիկների տեսքով և ավելացնել նույն վինեգրետի թասի մեջ։
6. Խնձորը կեղևից մաքրել, մանր կտրատել փոքր խորանարդիկների տեսքով, լցնել նույն ընդհանուր վինեգրետի թասի մեջ և բոլորը միասին խառնել։
7. Ավելացնել արեւածաղկի յուղ, խնձորի քացախ, աղ, մի քիչ կարմիր և սև աղացած պղպեղ և լավ խառնել վինեգրետը։ Փորձեք և ստացեք վինեգրետի համը ըստ Ձեր ճաշակի։ Պատրաստի վինեգրետը դրեք սառնարան 2 ժամով, թող համը հասունանա, այնուհետև կարելի է մատուցել։
Բարի ախորժակ!