Ինչպես պատրաստել համեղ ուտեստ «Պասուց տոլմա» տան պայմաններում։
Պասուց տոլմա պատրաստելու համար անհրաժեշտ մթերքներ
Թթու կաղամբ,
200 գրամ կարմիր լոբի,
200 գրամ սիսեռ,
200 գրամ ոսպ,
300 գրամ բլղուր,
200 գրամ տոմատ,
500 գրամ բուսական յուղ,
300 գրամ գլուխ սոխ,
Չորացած մաղադանոս, ռեհան և ծիտրոն,
Աղ, կարմիր և սև պղպեղ։
Պասուց տոլմա պատրաստման եղանակը
Լոբին և սիսեռը կիսաեփ անել։ Լվացած բլղուրի վրա ավելացնել եռացրած ջուր, մինչև ամբողջովին ծածկվի։
Ձիթայուղով թավան տաքացնել: Սոխը մանր կտրատել: Վրան ավելացնել չորացած կանաչին:
Բլղուրը քամել ջրից և վրան ավելացնել կիսաեփ սիսեռը, լոբին և ոսպը ։
Ավելացնել աղ, կարմիր և սև պղպեղ ըստ ճաչակի։
Սոխառածի վրա խառնելով ավելացնել սև ու կարմիր պղպեղ, աղ և 3 ճաշի գդալ տոմատի մածուկ։ Սոխառածի ողջ զանգվածը լցնել ընդհանուր զանգվածի վրա և լավ խառնել։
Մինչ կաղամբը ջրի մեջ է, պատրաստենք սոխով, լոլիկով և չոր համեմունքներով խույս, վերջում տոլմայի վրա լցնելու համար։
Կաթսայի տակը ծածկել կաղամբի թփերով և վրան շարել փաթաթված տոլմաները։
Փաթաթելը ավարտելուց հետո, տոլմաները ծածկել կաղամբե թփերով և այնուհետև ծածկել լայն ափսեյով։ Վրան լցնել այնքան եռացող ջուր, մինչև տոլմաները կծածկվեն։
Վրան լցնել այնքան եռացող ջուր, մինչև տոլմաները կծածկվեն։
Եփել մարմանդ կրակի վրա մոտ 40 րոպե։
Երբ պասուց տոլման արդեն պատրաստ է, վրան ավելացնել պատրաստված խույսից։
Պասուց տոլման շատ համեղ է, և այն ուտում են ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։
Բարի ախորժակ