Ինչպես պատրաստել կարտոֆիլը խոզի մսով թավայում
Ինչպես պատրաստել շատ համեղ շոգեխաշած կարտոֆիլ խոզի մսով թավայի մեջ:
Համեղ ուտեստներ պատրաստելու համար պարադիր չէ, որ ուտեստի բաղադրությունը բաղկացած լինի շատ և թանկարժեք մթերքներից և պատրաստելը լինի պարտադիր բարդ: Ներկայացրած ախորժալի, տաք ուտեստի բաղադրատոմսը շատ պարզ է ու պատրաստելը շատ հեշտ: Տան պայմաններում, խոհանոցում գտնվելու և պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 30 րոպե ժամանակ:
Կարտոֆիլը մսով ուտեստի բաղադրատոմսը 4 հոգու համար`
0,5-1 կգ խոզի միս (հորթի միս),
6 հատ կարտոֆիլ,
1 գլուխ սոխ,
1-2 հատ գազար,
1-2 հատ լոլիկ,
50մլ. բուսական յուղ
Աղ, սև և կարմիր աղացած պղպեղ
Մի քիչ համեմ, չորացրած համեմունքներ
Կարտոֆիլը մսով ուտեստի պատրաստման եղանակը
Քիչ ոսկրոտ փափուկ խոզի միսը լվանալ, կտրատել փոքր և միջին չափսերի և լցնել կաթսայի մեջ, ավելացնել 2-3 բաժակ սառը ջուր, մինջև միսը ամբողջովին կծածկվի ջրով։ Կափարիչը ծածկեք և դրեք թույլ կրակի վրա եփվի, մոտավորապես 50 րոպե։ Երբ միսը կսկսի եռել, հեռացրեք մսաջրի փառը։
Մինչ միսը կեփվի, կարտոֆիլը լվանալ և մաքրել, կտրատել 1,5 սմ շերտերով օղակաձև և տեղակայել ջրով լցված տարայում որպեսզի չսևանա։
Գազարը լվանալ, կեղևազատել և անցկացնել մեծ քերիչով։
Սոխը մաքրել և մանրացնել կիսաօղակաձև։
Երբ միսը կլինի համարյա 80% եփված, հանել կաթսայից և վրան ցանել աղ, համեմել կարմիր և սև աղացած պղպեղներով, չորացրած համեմունքներով։
Կտրտած օղակաձև կարտոֆիլները հանել ջրից և վրան ցանել աղ, համեմել կարմիր աղացած պղպեղով։
Թավայի մեջ լցնել բուսայուղ և դասավորել մեկ շերտ տափակ, կիպ-կիպ իրար կպած կարտոֆիլ։
Որպես երկրորդ շերտ կարտոֆիլի վրա լցրեք եփված ամբողջ միսը։ Այնուհետեվ մսի վրա լցեք մանրացրած սոխի մեծ մասը, սոխի վրա ավելացրեք մանրացրած գազարի շերտը։
Որպես չորորդ շերտ ավելացրեք մնացած կատոֆիլի ամբողջ մասը, այնուհետև ավելացրեք մնացած սոխը և գազարը ըստ շերտերի։
Թավայի մեջ լցրեք 150 մլ., մոտ մեկ բաժակ արգանակ, եփված մսի զտված մսաջուրը, բուլյոնը։ Ծածկեք թավայի բերանը և դրեք մարմանդ կրակին և թող եփվի մոտ 30 րոպե։
Թավայի խուփը չբացել, չխառնել։
Լոլիկները կտրատել օղակաձև։
Երբ բուլյոնի եռը համարյա կվերանա, բացեք թավայի բերանը և ավելացրեք շրջանաձև կտրատած լոլիկները։
Լոլիկների վրա աղ ցանեք և փակեք թավայի բերանը։
Հինգ րոպե հետո ավելացրեք մանր կտրտած թարմ համեմ և թողեք եփվի ևս 5 րոպե։
Վերջ, շատ ախորժալի համեղ ուտեստը պատրաստ է, համտեսելու ժամանակն է, բարի ախորժակ։