Ինչպես պատրաստել Իշլի քյուֆթա / Ishli kufta

Իշլի քյուֆթա անհրաժեշտ բաղադրիչներ

Իշլի քյուֆթա անհրաժեշտ բաղադրիչներ

Իշլի քյուֆթա — Ishli kufta

Միջուկի պատրաստման համար

1 կգ տավարի աղացած միս,
3-4 գլուխ սոխ,
1 թեյի գդալ աղացած սև պղպեղ,
1 թեյի գդալ աղացած կարմիր պղպեղ,
1 թեյի գդալ քիմիոն,
աղ ըստ ճաշակի:

Տավարի աղացած միսը շոգեխաշել: Սոխը մաքրել և մանր կտրատել: Միսը պարբերաբար խառնել։

Մանրացրած սոխը ավելացնել շոգեխաշվող մսի վրա և խառնել։ Ավելացնել աղ, կարմիր և սև պղպեղ, քիմիոն ըստ ճաշակի և լավ խառնել։ Վերջ, իշլի քյուֆթայի միջուկի համար նախատեսված զանգվածը պատրաստ է, դատարկեք այն և թողեք սառչի։

Իշլի քյուֆթա անհրաժեշտ բաղադրիչներ

Արտաքին շերտի համար

իշլի քյուֆթա

Իշլի քյուֆթա անհրաժեշտ բաղադրիչներ

1 կգ բանկայով բլղուր,
1 կգ քյուֆթա,
3 ճաշի գդալ պահածոյացված աղացած կարմիր պղպեղ,
1 թեյի գդալ աղացած կարմիր պղպեղ,
1 թեյի գդալ քիմիոն,
աղ ըստ ճաշակի։

Բլղուրը մաքրելուց հետո լցնել խորը ամանի մեջ, և վրան ավելացնել 250-300 մգ․ եռացող ջուր և լավ խառնել։

Ծածկել ամանը և թողնել 10-15 րոպե։

Վրան ավելացնել քիմիոն, կարմիր աղացած պղպեղ, աղ, պահածոյացված աղացած կարմիր պղպեղ և բոլորը միասին լավ խառնել։

Վրան ավելացնել քյուֆտա և լավ խառնել։

Պատրաստման համար անհրաժեշտ է վերցնել բլղուրե զանգվածից՝ որպես արտաքին շերտ, մեջը անցք բացել և միջուկը մսով լցնելուց հետո զգուշորեն ծածկել։

Ishli kufta

Ishli kufta

Վերջ, իշլի քյուֆթաները պատրաստ են։

Պատրաստի իշլի քյուֆթաները տեղափոխել սառցարան։
Եփելու համար սառած իշլի քյուֆթաները խաշել 15 րոպե և մատուցել կիտրոնի հետ միասին։
Հետագա օգտագործման համար իշլի քյուֆտաները տեղափոխել տոպրակների մեջ և պահել սառցարանում։

Բարի ախորժակ։