Աղցան մսով, ոլոռով, գազարով, վարունգով — Салат с мясом

Համեղ աղցան մսով և ոլոռով — Салат с мясом и горошком

Համեղ աղցան թթու վարունգով, կանաչ ոլոռով, մսով, ձվով և կարտոֆիլով:


Բաղադրությունը՝
Մթերքներ աղցանի համար

3-4 հատ կարտոֆիլ,
3-4 հատ գազար,
4 հատ ձու,
300 գր. տավարի միս կամ անյուղ երշիկ,
1 հատ գլուխ սոխ,
3-4 հատ մարինացված վարունգ,
1 տուփ կանաչ ոլոռ,
մայոնեզ, թթվասեր 200 — 300 գր․
կանաչի, աղ:

Աղցանի պատրաստման եղանակը

խաշած կարտոֆիլ և գազար
Կարտոֆիլը և գազարը խաշել միասին, մոտավորապես 30-40 րոպե մինչև եփվի: Մաքրել և կտրատել մանր խորանարդիկներով:
Տավարի միսը մանր կտրատել, խաշել մոտավորապես 1 ժամ մինչև եփվի և կտրատել մանր խորանարդիկներով:

Գազար կտրտված մանր խորանարդիկներով - Порезанная кубиками морковь

Նույն ձևով կտրատել մանր խորանարդիկներով թթու վարունգը և սոխը:

Ձվերը խաշել 10-12 րոպե: Մանրացնել ձվի դեղնուցը և սպիտակուցը:

Այս ամենը լցնել աղցանի ընդհանուր թասի մեջ և խառնել:

թթու վարունգ, վարունգ ափսեի մեջ, огурцы в тарелкеԿտրտած թթու վարունգ - огурцы нарезанные соломкой и кубикамиխաշած ձու ափսեի մեջ

Կանաչ ոլոռը լվալ սառը ջրով, քամել և լցնել աղցանի ընդհանուր թասի մեջ: Ավելացնել աղ ըստ ճաշակի և խառնել:

Консервированный зеленый горошек в банке
Հավասար քանակով մայոնեզ ու թթվասեր ավելացնել աղցանին:

 

 

Ոլոռով աղցան - մսով, գազարով, վարունգով

Салат с мясом и солеными огурцами / Աղցան մսով, ոլոռով, գազարով

Աղցան զարդարված նռան հատիկներով
Մատուցելիս աղցանը պատել թթվասերով, մանրացրած համեմով, զարդարել ըստ ճաշակի նռան հատիկներով և մատուցել: