Ինչպես պատրաստել սմբուկի խավիար / Баклажанная икра

Ինչպես պատրաստել համեղ ուտեստ «Սմբուկի խավիար» տան պայմաններում։

Սմբուկի խավիար

Սմբուկ — 50 կգ
Կարմիր և կանաչ պղպեղ — 15 կգ
Սոխ — 5 կգ
Բուսական յուղ — 2 լիտր
տոմատի մածուկ — 1 կգ
Սխտոր — 300 գ
Սև պղպեղ — 1 ճաշ գդալ
Մաղադանոս — 1 կապ
Աղ ըստ ճաշակի
Կծու պղպեղը ըստ ցանկության

Սմբուկի խավիար պատրաստման եղանակը

Սմբուկ և պղպեղը խորովել։
Մանր կտրատել սոխը և աղալ։
Զուգահեռաբար արդեն խորոված սմբուկը և պղպեղը մաքրել և աղալ։
Տապակել սոխը բոսայուղի մեջ, մինչև դառնա ոսկե դարչնագույն և վրան պարբերաբար ավելացնել արդեն աղացած սմբուկը ու պղպեղը և ամեն ինչ մանրակրկիտ խառնել:

Մոտ 15 րոպե հետո ավելացնել տոմատի մածուկը:
Ավելացնել մի քիչ աղ և պղպեղ: Հաճախակի խառնել որ ամանի տակը չկպչի։

Պարբերաբար ավելացնել ամբողջ նոր եփված և աղացած սմբուկը և պղպեղը։

Ավարտին վերջնական ավելացնել աղը և պղպեղը ըստ ճաշակի, կանաչին և ճզմած սխտորը: Պարբերաբար խառնել խավիարը:

Մինչ խավիարը շոգեխաշվում է, ստերիլիզացնում ենք բանկաներն ու կափարիչները: Շատ տաք, եռացող խավիարը տաք տաք լցնել բանկաների մեջ և ամուր փակել դրանք:

Սմբուկի խավիարի փակած բանկաները շրջել գլխիվայր և ծածկել տաք ծածկոցով:
Թող հանգիստ ամբողջովին սառչի: