Աղցաններ հավի մսով

Ինչպես պատրաստել համեղ աղցաններ հավի մսով

Աղցան հավի մսով և անանասով

Բաղադրիչներ`

աղցան հավի մսով անանասով

Հավի 2 կրծքամիս
250 գ անանաս՝ պահածոյացված
1/2 բաժակ բրինձ
1 հատ քաղցր պղպեղ
մաղադանոս
2 ճ գ թթվասեր
100 գ մայոնեզ,աղ:

Աղցանի պատրաստման եղանակը

Հավի միսը եփել աղով համեմված ջրում, ապա հավի միսը, պղպեղը, անանասը կտրատել խորանարդաձև: Մաղադանոսը մանր կտրատել: Մթերքները շերտ-շերտ տեղադրել ափսեի մեջ՝ յուրաքանչուր շերտը համեմել աղով, պատելով մայոնեզի և թթվասերի խառնորդով:

Աղցան հավի մսով և լոբով

Բաղադրիչներ՝

սալատ հավի մսով և լոբով

250 գ հավի միս
250 գ պահածոյացված լոբի
2 հատ լոլիկ
100 գ բողկ
50 գ մարոլի թերթ
2 ճ գ ձիթապտղի յուղ
շաքարավազ, աղ, պղպեղ:

Աղցանի պատրաստման եղանակը

Մարոլի թերթերը բարակ շերտերով կտրատել, լոլիկը կտրատել երկարությամբ, բողկը՝ կլոր-կլոր: Հավի միսը կտրատել խորանարդաձև: Մթերքները միացնել իրար, ավելացնել լոբին, խառնել: Քացախը հարել մանանեխով, աղով, շաքարավազով, պղպեղով, աստիճանաբար ավելացնել ձիթապտղի յուղը:
Մատուցելիս ավելացնել ստացված զանգվածը աղցանի մեջ, լավ խառնել, զարդարել լոլիկի շերտերով:

Աղցան հավի մսով և պղպեղով

Բաղադրիչներ՝

աղցան հավի մսով և պղպեղով

200 գ հավի միս՝ եփած
1 հատ քաղցր պղպող
3 հատ լոլիկ
2 ճուղ կանաչ սոխ
1/2 բաժակ յոգուրտ
սև պղպեղ, աղ:

Աղցանի պատրաստման եղանակը

Հավի միսը խորանարդաձև կտրատել: Լոլիկը, պղպեղը կտրատել կլոր-կլոր: Սոխը կտրատել կիսաօղակներով: Մթերքները միացնել իրար: Յոգուրտը հարել շաքարավազով, համեմել աղով, պղպեղով:
Ստացված խյուսը լցնել աղցանի մեջ, լավ խառնել և մատուցել:

 Ազցան հավի մսով և նարնջով

Բաղադրիչներ՝

աղցան հավի մսով և նարնջով

Հավի 4 կրծքամիս
1 հատ նարինջ
200 գ անկորիզ սալորաչիր
200 գ մայոնեզ
200 գ ծովախեցգետնի ձողիկներ
1/2 բաժակ ընկույզ, կանաչի:

Աղցանի պատրաստման եղանակը

Հավի միսը լվանալ, եփել: Սալորաչիրը լվանալ, վրան տաք ջուր լցնել, թողնել 30 րոպե, ապա մանր կտրատել: Նարինջը, ծովախեցգետնի ձողիկները կտրատել: Աղցանամանի մեջ մթերքները տեղադրել հետևյալ հերթականությամբ՝ հավի միսը, ընկույզը, սալորաչիրը, նարինջը, ծովախեցգետնի ձողիկները: Շերտերը պատել մայոնեզով:
Մատուցելիս զարդարել կտրատած կանաչիով:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

1 × 1 =