Աղցանների տեսականի

Ինչպես պատրաստել համեղ աղցաններ տնային պայմաններում

Աղցան բողկով

Բաղադրիչներ`

աղցան բողկով
200 գ բողկ
4 հատ պինդ խաշած ձու
20 գ կանաչ սոխ
1/2 բաժակ բրինձ
80 գ թթվասեր, աղ:

Պատրաստման եղանակը

Բողկն անցկացնել քերիչով, սոխը մանր կտրատել: Մթերքները միացնել իրար, ավելացնել նախապես եփված բրինձը, խորանարդաձև կտրատել ձուն: Զանգվածը համեմել աղով, թթվասերով:
Աղցանը լավ խառնել և մատուցել:

Աղցան լոլիկով

Բաղադրիչներ`

աղցան լոլիկով
4 հատ լոլիկ
100 գ հոլանդական պանիր
մաղադանոս, սամիթ
1 հատ գլուխ սոխ
2 ճ գ ձիթապտղի յուղ
4 ճ գ գինու քացախ
սև պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը

Լոլիկը շերտերով կտրատել, լցնել աղցանամանի մեջ: Սոխը խորանարդաձև կտրատել, միացնել քերիչով անցկացրած պանիրը, ավելացնել կանաչին և խառնել: Մթերքները միացնել իրար, համեմել աղով, սև պղպեղով, ձիթապտղի յուղով և քացախով:

Աղցան մակարոնով

Բաղադրիչներ`

աղցան մակարոնով
250 գ մակարոն
250 գ տավարի միս
250 գ պահածոյացված սունկ
300 գ լոլիկ
150 գ վարունգ
1 հատ կիտրոն
սև պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը

Մակարոնը եփել աղով համեմված ջրում, լցնել մաղի մեջ, թողնել ջուրը քամվի:
Սոխը, միսը, լոլիկը խորանարդաձև կտրատել, վարունգը և սոխը կտրատել շերտերով:
Բոլոր մթերքները միացնել իրար:
Կիտրոնի հյութը հարել աղով, պղպեղով,լցնել զանգվածի մեջ:
Աղցանը զարդարել կտրատած սոխով:

Աղցան ծովախեցգետնի ձողիկներով

Բաղադրիչներ`

աղցան ծովաղեցգետնի ձողիկներով
300 գ ծովախեցգետնի ձողիկներ
2 հատ դեղձ
4 ճ գ մայոնեզ
2 ճ գ կիտրոնի հյութ:

Աղցանի պատրաստման եղանակը

Ծովախեցգետնի ձողիկները խորանարդաձև կտրատել, վրան կիտրոնի հյութ քամել: Դեղձը նույնպես խորանարդաձև կտրատել, միացնել ծովախեցգետնի ձողիկներին:
Աղցանը համեմել մայոնեզով, լավ խառնել և մատուցել:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

5 × 1 =